Սյունիքի մարզում, այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01։20-ի սահմաններում Կապանի բնակիչ՝ 30-ամյա Նարեկ Ավետիսյանը իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Կապան համայնքի Սյունիք բնակավայրում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց դեպի ձախ, բախվել «Կապանցի Սամո» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն եւ բախվել պատին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Ն. Ավետիսյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել «Կապան» բժշկական կենտրոն։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։




