Մարտի 8-ի առթիվ Գարիկ Ղազարյանը շնորհավորանքի խոսք է հղել կանանց։ ․
«Սիրելի աղջիկներ եւ կանայք
Սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի առիթ։ Մեր պատմության տարբեր ժամանակահատվածներում միշտ համոզվել ենք՝ թե ինչքան ուժեղ է եղել հայ կինը։
Գլուխ եմ խոնարհում այն կանանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը զոհեցին 44-օրյա պատերազմում։ Մեծարանքի խոսքեր եմ հղում բոլոր այն կանանց, որոնց ամուսինները, որդիներն ու եղբայրները հերոսաբար ընկան հանուն Հայաստանի։
Ուզում եմ շնորհավորել բոլոր այն կանանց տոնը, որոնց զավակները, ամուսիններն ու եղբայրները այսօր կանգնած են սահմանում, նաեւ՝ բոլոր այն կանանց, որոնք ներգրավված են մեր հայրենիքի պաշտպանության գործում։
Սիրելի՛ կանայք․
Ավանդույթի ուժով՝ Մարտի 8-ին տրվում է նաեւ կանանց ու գեղեցկության միամսյակի մեկնարկը։ Ուզում եմ՝ որ հայ տղամարդը Ձեր ամեն մի օրը վերածի տոնի, ուզում եմ՝ որ հայ կանայք տարվա բոլոր օրերին ժպտան՝ չմտածելով առօրյա հոգսերի մասին։
Ձեզ՝ ընտանեկան ջերմություն, անչափ սեր ու գարնանային երփներանգ ծաղիկներ եմ մաղթում, ամենուրեք շրջապատված եղեք Ձեզ սիրող մարդկանցով։
Շնորհավոր Ձեր տոնը, ի՛մ սիրելիներ»,–ասված է շնորհավորական ուղերձում։




