Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Կապանի Ձորք թաղամաս տանող ճանապարհին քարաթափում էր

Կապանի Ձորք թաղամաս տանող ճանապարհին քարաթափում էր

0

Մարտի 14-ին, ժամը 03։23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. երթեւեկությունը երկկողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Ձորք թաղամասին հարակից տարածքում ճանապարհի մոտ 10 մ երկայնքով տեղի է ունեցել քարաթափում (մոտ 9 խմ), ինչի հետեւանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Մեկնաբանել