Գլխավոր Ահազանգ Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին փորձում է առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին փորձում է առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ

0

Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում:

ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ: Իրադրության զարգացումների վերաբերյալ ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Մեկնաբանել