Գլխավոր Ահազանգ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բուժօգնության տեղափոխված 57-ամյա կալանավորը

«Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բուժօգնության տեղափոխված 57-ամյա կալանավորը

0

SHAMSHYAN.com- ի տեղեկություններով, երեկ, ապրիլի 4-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ «էկզոգեն թունավորում, գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ, ՀՀ արդարադատության նախարարությանն քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բուժօգնության տեղափոխված կալանավորը մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը, հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդանյանի գլխավորությամբ.

Ոստիկանները պարզել են, որ մահացածը ՀՀ ՔրՕրի 266 հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) հատկանիշներով կալանավորված 57-ամյա Գեւորգ Ա.-ն էր։

Փաստի ռթիվռթիվ հետաքննիչի կկղմից նյյւթեր են նախապատրաստվստվւմ, նշանակվել է դիակի դատաբժշկական փփրձաքննւթյւթյւթյւն.

Գ․ Շամշյանի տեղեկկւթյւթյւններվվ, մահացածը «արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափփխվել մարտի 23-ին.

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով “ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով.

https://shamshyan.com/hy/article/2022/04/05/1210532/#

Մեկնաբանել