
Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցներից ձևավորված աշխատանքային խումբն այցելել է մարզի համայնքներ, քննարկումներ անցկացրել համայնքի բնակավայրերի ղեկավարների մասնակցությամբ:
Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերը, այդ թվում` պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու առաջացած խնդիրները:
Ծրագրերից յուրաքանչյուրի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, գույքագրվել են համայնքներում առկա բոլոր խնդիրներն ու առաջարկությունները:
Մարզպետարանաի աշխատակիցները պատրաստակամություն են հայտնել աջակցել ծրագրերի կազմման գործընթացում:






