
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, թե ինչին պետք է ուղղված լինի Ռուսաստանի քայլերն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտից հետո։ Այդ մասին նա գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ գործողության մեկնարկի ժամանակ հրահանգել է ապառազմականացնել և ապազգայնացնել Ուկրաինան։ Նա ընդգծել է, որ դրանք բարդ խնդիրներ են, որոնք հնարավոր չէ արագ լուծել և կլուծվեն «ոչ միայն մարտի դաշտերում»։
«Այսօրվա ուկրաինացիների մի մասի արյունոտ ու կեղծ առասպելներով լի գիտակցությունը փոխելն ամենակարևոր նպատակն է, որը հենց ուկրաինացիների ապագա սերունդների խաղաղության համար է, ինչպես նաև այն հնարավորություն է վերջնականապես կառուցելու բաց Եվրասիա՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»,- գրել է Մեդվեդևը։




