
Ցավոք, արձանագրում եմ, որ Հայաստանի պարտությունն ու այսօրվա հանրահավաք անողների «հաղթանակը» նույնական են։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ընդդիմության կազմակերպած հանրահավաքին:
«Այսօրվա հանրահավաքը, որը բարդ ու դժվարին բանակցություններից առաջ թուլացնում է Հայաստանի դիրքերը, գնահատում եմ բնույթով հակահայկական և հակապետական, որի նպատակն այն է, որ Հայաստանը էլ ավելի թուլանա բանակցություններից առաջ, զիջումների գնա, որի արդյունքում էլ խորհրդարանական ընդդիմությունը և ռևանշիստական խմբակները կարձանագրեն իրենց պյուռոսյան հերլական «հաղթանակը»,- հավելել է պատգամավորը:





