Գործարար Գարիկ Ղազարյանի խոսքը՝ մայրության, գեղեցկության ու Աստվածածնի Ավետման տոնի կապակցությամբ․
«Սիրելի՛ մայրեր, քույրեր, դուստրեր․
Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Այդ օրը եկեղեցին հռչակել է նաեւ մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Հայաստանում գեղեցիկ ավանդույթ է ձեւավորվել՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը նշել կանանց միամսյակը, բայց այնուամենայնիվ, այսօր առանձնահատուկ մեծարանքի ենք արժանացնում մայրությունն ու մայրության հարատեւող գեղեցկությունը՝ որպես կյանքի ու երջանկության անսպառ աղբյուր։
Նախ՝ խոնարհումս հանուն Հայաստանի նահատակված մեր տղաների մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին, ուժ ու սփոփանք եմ մաղթում։
Տա՛ Աստված, որ հայ կինը այսուհետ ցավ զգա միայն երկունքի ժամանակ՝ լսելով նորածնի ճիչը։ Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել այն մայրերին, որոնց զավակներն այսօր պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները։
Սիրելի՛ գեղեցկուհիներ հայոց աշխարհի, ձեզ անսպա՛ռ սեր, գարնանային բազում ծաղիկներ ու ընտանեկան երջանկություն եւ խաղաղություն եմ մաղթում։ Միշտ ժպտացեք ու լավատես եղե՛ք։
Սիրով՝ Գարիկ Ղազարյան»




