Գլխավոր ԺԱՄԱՆՑԸ՝ ՄԱՐԶՈՒՄ Արևելքի նվագարանների արքան Երևանում, Գյումրիում և Գորիսում

Արևելքի նվագարանների արքան Երևանում, Գյումրիում և Գորիսում

0

Հայկական արմատներով ֆրանսիացի Տիգրան Կազազյանը կոմպոզիտոր է և երաժիշտ, ում ամենասիրելի երաժշտական գործիքը ուդն է՝ տաք տեմբրով, գույներով ու հնչերանգներով հարուստ լարային նվագարան, որ արևելքի նվագարանների արքան է :

Երևանում, Գյումրիում և Գորիսում կազմակերպված հյուրախաղերի կապակցությամբ Տիգրան Կազազյան քառյակը կկատարի Տիգրան Կազազյանի ստեղծագործությունները՝ դաշնակահար և կոմպոզիտոր Լյուսի Խանյանի, հարվածային գործիքներ նվագող Մովսես Էբեջյանի և կոնտրաբասահար Գուրգեն Էբեջյանի նվագակցությամբ։

Ապրիլի 1, ժամը 18:30 – Երևան, Կոմիտասի ինստիտուտ-թանգարան

Ապրիլի 5, ժամը 18:00 – Գյումրիի դրամատիկական թատրոն, ք.Գյումրի

Ապրիլի 11, ժամը 18:00 – Գորիսի դրամատիկական թատրոն, ք. Գորիս

Համերգների մուտքն ազատ է:

Մեկնաբանել