Գլխավոր Հասարակություն Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում

Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում

0

06․04․2022թ․ Խորհրդակցություն մարզպետարանում․

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզպետարանի մասնագետների, մարզի ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների եւ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մարզային պատասխանատուի հետ քննարկել է մարտ ամսին առատ տեղումների հետեւանքով մարզի ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակը, վերլուծել այդ օրերի կացության պատճառները, խոսել նման իրավիճակները կանխելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների մասին։

Հանդիպմանը քննարկվել են Սյունիքի ճանապարհների սպասարկման ու շահագործման հետ կապված ընթացիկ մի շարք հարցեր եւս։

 

Մեկնաբանել