Գլխավոր Արտակարգ Երկրաշարժ Հայաստանում․Շիրակի մարզի 7 գյուղերում ուժգնությունը կազմել է 4-5 բալ

Երկրաշարժ Հայաստանում․Շիրակի մարզի 7 գյուղերում ուժգնությունը կազմել է 4-5 բալ

0

Ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 04:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ եւ արեւելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք, Թավշուտ,  Մեծավան, Սարչապետ գյուղերում` 4-5 բալ եւ Տաշիր քաղաքում՝ 4 բալ ուժգնությամբ:

Նույն օրը տեղական ժամանակով ժամը 05:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ եւ արեւելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով եւս մի երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք եւ Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանել