Գլխավոր Արտակարգ Հերիք ա խաբենք իրար․ Փաշինյան

Հերիք ա խաբենք իրար․ Փաշինյան

0

Ապրիլի 14-ին, ԱԺ-ում շարունակվում էր քննարկվել 2022 թվականի փետրվարի 28-ի Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցը:

«Իմ կարծիքով՝ տեղի ունեցած քննարկումը, որ կայանում է այս դահլիճում և այս դահլիճից դուրս, չափազանց կարևոր է»,- իր եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և անդրադարձավ երեկվա իր ելույթի մի քանի արձագանքներին:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի արձագանքին՝ վարչապետն ասաց. «Երեկ ես այս դահլիճում ներկայացրեցի 1998-2018թթ. շղթան, և պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը այդ 3-ժամանոց քննարկումից անդրադարձել է ընդամենը 1 դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք և ասել է, որ փաթեթային տարբերակը պետք է լուծվի փուլերով»:

Իսկ թե ինչու է միայն այդ դրվագին արձագանքել Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «1998թ. իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղը ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր: 20 տարվա պատմությունն ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ»:

Նրա խոսքով՝ պատերազմը կարելի էր կանխել Սերժ Սարգսյանի հիշատակած անիրատեսական և անընդունելի պահանջները կատարելու արդյունքում:

«Եթե մենք Ղարաբաղը ուզենայինք հանձնել, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք, որովհետև եթե նույնիսկ տեղի ունենար հանրաքվե, դա պիտի տեղի ունենար կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում: Ադրբեջանն ասում էր՝ առնվազն առաջիկա 50 տարում հանրաքվե չի լինելու, ադրբեջանցիները կգան, կբնակեցվեն, հետո կնայենք»,- ասաց նա և հավելեց, որ Շուշիի համար է եղել պատերազմը. «Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմը կանխել և կանգնեցնել»:

«Էն, ինչ որ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին է, եթե այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք, Փառուխի դեպքերը ձեզ օրինակ՝ կտոր-կտոր: Հերիք ա խաբենք իրար»:

Մեկնաբանել