Գլխավոր Без рубрики Մարզային «Սպորտլանդիա 2022» ում հաղթել է Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը

Մարզային «Սպորտլանդիա 2022» ում հաղթել է Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը

0

Իջևանի մարզադպրոցում անց է կացվել «Սպորտլանդիա 2022․ մարզական միջոցառման մարզային փուլը, որին մասնակցել են 1-3-րդ դասարանների աշակերտները։ 

  Մարզային փուլ անցած ութ թիմերի միջև ծավալված մրցապայքարում հաղթող է ճանաչվել Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը՝ գրավելով առաջին տեղը։ Երկրորդ տեղում Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի թիմն էր։ Մրցանակային երրորդ տեղն զբաղեցրել են Այգեձորի միջնակարգ դպրոցը ներկայացնող փոքրիկները։

  Մրցույթում հաղթող ճանաչված թիմերը պարգևատրվել են պատվոգրերով ու գավաթներով։

  Առաջին տեղ զբաղեցրած՝ Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը կներկայացնի մարզը «Սպորտլանդիա 2022»-ի հանրապետական փուլում։

 

Մեկնաբանել