Գլխավոր Без рубрики Կոտայքի մարզպետի այցը Նաիրիի բժշկական կենտրոն

Կոտայքի մարզպետի այցը Նաիրիի բժշկական կենտրոն

0

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ կայացել է ընդլայնված կազմվով այց Նաիրիի բժշկական կենտրոն:

Մարզի ղեկավարի, Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի, մարզպետի խորհրդական Հայկ Ալեքսանյանի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների, Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի բժշկական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ կայացել է շրջայց`բաժանմունքներում՝ շենքային պայմաններին, սարքավորումների, կադրային հագեցվածությանը և հնարավորություններին ծանոթանալու համար:

Շրջայցից հետո ոլորտի պատասխանատուների հետ կայացել է քննարկում, որի առանցքում որպես մարզային առողջապահական օղակի առաջնահերթություն՝ առանձնացվել է Նաիրիի բժշկական կենտրոնը զարգացման ճանապարհով տանելուն միտված աշխատանքների մեկնարկը. անելիքների և ձեռնարկների շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն`խոշոր բժշկական կենտրոնների տնօրենների կողմից առավել փորձի ներդրման, համագործակցության և աջակցության:

Մեկնարկող աշխատանքներում աջակցելու իր պատրաստակամությունն է հայտնել նաև Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը:

Ամփոփելով օրակարգը՝ մարզպետ Ահարոն Սահակյանն ընդգծել է, որ պետական բյուջեով առաջիկայում Նաիրիի բժշկական կենտրոնն ամբողջությամբ կհիմնանորգվի, իսկ մինչ այդ, այս կենտրոնի խնդիրներն իր ամենօրյա աշխատանքային տիրույթում և ուշադրության կենտրոնում է և մեկտեղվելու են բոլոր ջանքերը՝ ուղղված բժշկական կենտրոնի զարգացմանը:

Մեկնաբանել