Գլխավոր Без рубрики 80 նոր աշխատատեղ` մինչև 396,000 դրամ միջին աշխատավարձով.

80 նոր աշխատատեղ` մինչև 396,000 դրամ միջին աշխատավարձով.

0

Կառավարության որոշմամբ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն բետոնի արտադրության, ոչ մետաղական հանքավայրերի շահագործման համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից:

Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Առաջիկա 3 տարիների ընթացքում ներդրումների ծավալը կկազմի 8 մլրդ դրամ, որից հիմնական միջոցների ձեռքբերման համար՝ շուրջ 6 մլրդ դրամ և 2 մլրդ դրամ՝շրջանառու միջոցների ձեռքբերման համար։

Կստեղծվի 80 նոր աշխատատեղ` մինչև 396,000 դրամ միջին աշխատավարձով։

Մեկնաբանել