Գլխավոր Без рубрики Շիրակի մարզպետի եղբայրն ու հարսը հրաժարվել են ավագանու մանդատից և լքել ՔՊ-ն

Շիրակի մարզպետի եղբայրն ու հարսը հրաժարվել են ավագանու մանդատից և լքել ՔՊ-ն

0

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը, Արման Բաղդասարյանը, ով հանդիսանում է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, տեղեկացնելով, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագրից», վայր է դնում ավագանու իր մանդատը.

«Հարգելի համաքաղաքացիներ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ դադարեցնում եմ ՔՊԿ անդամակցությունս եւ վայր եմ դնում ավագանու անդամի իմ մանդատը», – գրել է նա եւ հրապարակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին ու Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին հղված իր դիմումները.

Արման Բաղդասարյանի կինը՝ Անի Քոչարյանը, ով հանդիսանում է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ, իր ֆեյսբուքյան էջում ևս գրառում է կատարել՝ հայտնելով, որ ապրիլի 15-ից սեփական դիմումի համաձայն այլևս չի զբաղեցնելու այդ պաշտոնը։

«Հարգելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ 2022թ-ի ապրիլի 15-ից սեփական դիմումի համաձայն այլևս չեմ զբաղեցնում Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի Ժ/Պ պաշտոնը»,- գրել է նա:

Ավելի ուշ Արման Բաղդասարյանը ևս մեկ գրառում է կատարել՝ ներկայացնելով դիմումների պատճառը:

Որպեսզի զերծ մնանք տարբեր շահարկումներից, չբանալով շատ փակագծեր, ներկայացնեմ ձեզ իմ դիմումների ընդհանուր պատճառը։

Ըստ իս, մենք ձախողում ենք քաղաքի կառավարումը, ուստի ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը և կրում պատասխանատվություն իմ մասով։ Համապատասխան դիմումը ներկայացրել եմ վարչության նախագահի անունով։ Թե ինչ կորոշի վարչությունը, հավելյալ կտեղեկացնեմ։

Անկախ զարգացումներից՝ ինքս մնացել եմ հեղափոխության գաղափարների ու արժեքների կրողը»,- գրել է Բաղդասարյանը։

 

Մեկնաբանել