Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ «Աժդանակ»-ը կանգնած է Կապան եւ Քաջարան համայնքների կողքին` միաժամանակ պահպանելով կազմակերպության եւ...

«Աժդանակ»-ը կանգնած է Կապան եւ Քաջարան համայնքների կողքին` միաժամանակ պահպանելով կազմակերպության եւ պետության միջեւ կապը․ Գարիկ Ղազարյան

0

«Աժդանակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է գործարար Գարիկ Ղազարյանի խոսքը, որն մեջբերում ենք  ամբողջությամբ․

««ԱԺԴԱՆԱԿ» ՍՊ ընկերությունը հանդիսանալով հողային ամենատարբեր աշխատանքներ, բեռնափոխադրումներ` այդ թվում նաեւ շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություն, իր ողջ գործունեության ընթացքում հավատարիմ է մնացել իր որդեգրած քաղաքականությանը` ի շահ Սյունիքի համայնքների։

Համագործակցելով շուրջ 30 կազմակերպությունների` այդ թվում նաեւ խոշոր հանքարդյունաբերող “ԶՊՄԿ” ՓԲԸ-ի հետ` մեր նպատակն է, ամենօրյա աշխատանքային ռեժիմով ավելի ընդլայնել մեր ծառայությունների աշխարհագրությունը, ավելացնել աշխատատեղեր, բարձրացնել ընկերության աշխատողների կենսական պայմաններն ու ապահովել կայուն զարգացում եւ աճ։

Այսօր էլ ընկերությունը ջանք ու եռանդ չի խնայում եւ չի խնայելու` աշխատատեղերի ավելացման ուղղությամբ։

Լինելով տարածաշրջանի կայուն զարգացում ապահոված ընկերություններից` այն կանգնած է Կապան եւ Քաջարան համայնքների կողքին` միաժամանակ պահպանելով կազմակերպության եւ պետության միջեւ կապը` ի շահ մեր համայնքների բնակչության։ Եվ այսօր մեր ամենամեծ նպատակն է` աշխատատեղեր ավելացնելով կանխել մեր համաերկրացիների արտագաղթն ու այլ երկրներում աշխատանքի փնտրտուքները։ Եվ այս տրամաբանությամբ ու սկզբունքով էլ շարունակելու ենք իրականացնել մեր գործունեությունը։

Հարգանքով`Գարիկ Ղազարյան»:

Հ․ Գ․  Տեղեկացնենք, որ մայիս ամսին լրանում է «Աժդանակ» ՍՊ ընկերության հիմնադրման 5-րդ տարին։ Արդեն 5 տարի է, ինչ ընկերությունն ոլորտի առաջատարներից է։

Marzer.am-ը առաջիկայում կսկսի ներկայացնել «Աժդանակ»-ի հիմնադրման պատմությունը, գործունեությունը, կպատմի աշխատակիցների մասին, անդրադարձ կկատարենք ընկերության բարեգործական ծրագրերին։

Մեկնաբանել