Ավանի ցերեկային կենտրոնում ենք, ուր իրենց ժամանակն են անցկացնում ավագ տարիքի մարդիկ․․․
Մեր ավագ ընկերներն ու բարեկամները, որոնք իրենց ներդրումն ու ավանդն են ունեցել մեր երկրի կայացման ու զարգացման գործում։ Հիմա ամեն օր հավաքվում են այստեղ, հիշում անցած տարիներն ու փորձում գուշակել երկրի ճակատագիրը։ Իհարկե, երբեմն թունդ բանավեճեր էլ են լինում, բայց ի վերջո հաղթում է խոհեմությունն ու իմաստությունը։ Իրար ձեռք են սեղմում, հաշտության դաշն կնքում։ Երգում են, պարում, ասմունքում՝ հետո էլի բարեկամաբար կես կատակ, կես լուրջ՝ վիճում՝ ո՞վ էր ամենալավը։
Քրիստոսի հրաշափառ հարության օրը նորից տոնական տրամադրություն էր կենտրոնում։ Քրիստոնեական մաղթանքներ, շնորհավորանքներ միմյանց ու ինչ Զատիկ՝ առանց ձու կռվացնելու․․․․
Նայում ես այս մարդկանց ու կրկին համոզվում՝ կյանքի որ փուլում էլ լինես, հնարավոր է օրդ՝ սիրուն տոն դարձնել․․․

Տեսանյութերը՝ արվել ապրիլի 7-ի՝ մայրության տոնին ու Սուրբ Զատիկին
Ավանի ցերեկային կենտրոնի գործունեությանը Marzer.am-ը կանդրադառնա առաջիկայում։




