Ո՛չ ապրել ես արժանապատիվ, ո՛չ էլ մեռնելու ես արժանապատիվ. Կադիրով

    0

    Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովի երեկվա հայտարարությունն առ այն, որ ինքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խոստացել է վերացնել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

    «Հիմա պառկած եմ և կարդում եմ այնպիսի անհեթեթություն, որ ես հանձն եմ առել սպանել Զելենսկուն: Ես կամ իմ խումբը, այդպես են գրում: Զելե՛նսկի, փախի՛ր, փախի՛ր… Դու մեզ չես խանգարում, դու պարզապես ՈւԱՀ թիմի լավ խաղացող ես: Ստացվում է՝ ո՛չ ապրել ես արժանապատիվ, ո՛չ էլ մեռնելու ես արժանապատիվ: Վազի՛ր, ուր աչքդ է կտրում»,- ասել է Կադիրովը, որը համապատասխան աուդիո ձայնագրությունը տեղադրել է իր թելեգրամյան ալիքում։

    Զելենսկին փետրվարի 25-ին ուկրաինացիներին ուղղված ուղերձում ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է ֆիզիկապես վերացնե։

    Ձայնագրություն՝ https://t.me/RKadyrov_95/1956

    Մեկնաբանել