Գլխավոր ԵՐԵւԱՆ Ապրիլի 23-ին եւ 24-ին փակ են լինելու փողոցներ (տեսանյութ)

Ապրիլի 23-ին եւ 24-ին փակ են լինելու փողոցներ (տեսանյութ)

0

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․30-ից, կսահմանափակվի երթեւեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։

Մասնավորապես, մասնակի կարգելվի երթեւեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաներում եւ Կիեւյան փողոցում։ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից, կարգելվի երթեւեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի եւ Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ, Հրազդանի կիրճի Երեւանի ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։

Բացի այդ, նույն օրը, ժամը 9․00-ից 10․30-ն, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Մեկնաբանել