Գլխավոր Հասարակություն Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել

Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել

0

Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանն այս տարի եւս ապրիլի 24-ի նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ-TBMM)։

Թուրքական ազգայնական մամուլը լայնորեն անդրադարձել է Փայլանի կողմից նման օրինագիծ ներկայացնելու հանգամանքին՝ այն որակելով որպես սկանդալային երեւույթ։

Լրատվամիջոցների հրապարակումներում հայ ըդդիմադիր պատգամավորը ներկայացվել  որպես ահաբեկիչների աջակից, ով ինչպես նախորդ տարի, այս տարի եւս սկանդալային քայլ է արել՝ փորձելով Թուրքիայի խորհրդարանի օրակարգ բերել 1915թ․ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ։

Կարո Փայլանն ընդգծել է նաեւ, որ միակ հասարակությունը, որը կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը, դա թուրքական հասարակությունն է։ Քրդամետ կուսակցությունը, ի դեմս Փայլանի, առաջարկել է մամուլի հրապարակներում չօգտագործել Թալաթ, Էնվեր եւ Ջեմալ փաշաների անունները։

Մեկնաբանել