Գլխավոր Հասարակություն Կիրակի՝ կմատուցվի սբ պատարագ, դուրս կբերվեն Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը եւ նահատակներին...

Կիրակի՝ կմատուցվի սբ պատարագ, դուրս կբերվեն Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը եւ նահատակներին նվիրված սրբապատկերը

0

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում  կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Մայր Աթոռի միաբանությունը պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում, Ս․ պատարագի սկիզբը ժամը 10։30–ին): Այս առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը եւ սուրբ նահատակներին  նվիրված սրբապատկերը:

Հավարտ Սուրբ Պատարագի՝ Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի եւ ուխտի խաչքարի առջեւ, կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է մեր ժողովրդի զավակներին նվիրական այս օրն աղոթակից լինել հոգեւոր դասին եւ հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունն առ

Աստված՝ աշխարհասփյուռ մեր ժողովրդի անվտանգ կյանքի եւ մեր հայրենիքի խաղաղության ու բարօրության համար։

Մեկնաբանել