Գլխավոր Ահազանգ Արթուր Վանեցյանն ակցիա է անում Երևանի Կենտրոնում

Արթուր Վանեցյանն ակցիա է անում Երևանի Կենտրոնում

0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր աջակիցների հետ իրազեկման ակցիա է անում Երևանի Կենտրոնում։

Նշենք, որ նույն պահին «Դիմադրություն» շարժումն իրազեկման ակցիան է իրականացնում Կոմիտասի պողոտայում։

Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը իրազեկման ակցիայի մեկնարկից առաջ հայտարարեց, որ որոշում են կայացրել պայքարը իրականացնել ցանցային և ապակենտրոն:

«Այսինքն մենք գործում ենք մեկ գաղափարախոսությամբ, բայց ապակենտրոն ձևով: Բոլոր նրանք, ում համար թանկ է մեր պետականությունը, իրենք մեր զինակիցներն են, մեր ընկերները, այս պայքարի առաջամարտիկն են»,- իր ելույթում նշեց Սաղաթելյանը:

Մեկնաբանել