Ընդդիմադիր ակտիվիստները ակցիա են իրականցրել նաև Երևանի պետական համալսարանում: Վերջիններս ավելի վաղ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում էին ակցիա իրականացնում:
ԵՊՀ-ից «Հայկական Ժամանակ»-ին հայտնեցին, որ ակցիայի մասնակիցների շարժին որևէ խոչընդոտ չի եղել: Նրանք ազատ ներս են մտել համալսարան և հանդիպում պահանջել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ:
«Ռեկտորը տեղում չէր, ասացին՝ ուզում ենք մտնել նրա սենյակ, հավաստիանանք, որ այնտեղ չէ: Պատասխանեցինք, որ տեղյակ չենք, թե այս պահին որտեղ է և երբ կվերադառնա, կփորձենք ճշտել: Մինչ մեր զանգելը՝ երիտասարդները գնացին՝ առանց պատասխանի սպասելու»,- մանրամասնեցին Մայր բուհից:
Բուհից նաև նշեցին, որ ԵՊՀ ուսանողները չեն միացել ակցիային: Երիտասարդները ինչ կազմով եղել են, այդքանով էլ դուրս են եկել համալսարանի տարածքից:
Ավելի վաղ ՀՊՏՀ-ից նույնպես հայտնել էին, որ ընդդիմադիր ակտիվիստների ակցիայի հետևանքով դասապրոցեսը չի խաթարվել, ուսանողները և ակտիվիստները չեն միացել ակցիային:




