Գլխավոր Без рубрики «Անկեղծ չեք, զինծառայողների սիրելի հարազատներ» Լյովա Եղիազարյան

«Անկեղծ չեք, զինծառայողների սիրելի հարազատներ» Լյովա Եղիազարյան

0

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Անկեղծ չեք, զինծառայողների սիրելի հարազատներ։

Անկեղծ չեք, երբ ասում եք,որ ոչ ոք ձեզ չի ուղղորդում,որ դուք՝ մի քանի ծնողներդ կապ չունեք նախկին հանցագործների հետ:

Բա Ազատության հրապարակում արդեն քանի օր է ե՞ս եմ ջանջիգյար անում Վանեցյանի հետ, ե՞ս էի մասնակցում ձեր բողոքի ակցիային Ազնավուրի հրապարակում ու առաջնորրդում դեպի դատախազություն, թե՞ բորենիների բանդան։

Բա երեկվա երթից ժամանակ,երբ դատախազությանը մոտեցավ քոչարյանական կույտը, ե՞ս էի փաթաթվում Վարդևանյան Արամին։

Անկեղծ կլինեիք,եթե ոչ ոքի չթողնեիք մոտենալ ու խորհուրդներ տալ ձեզ։

Դուք լավ էլ հասկանում եք,որ ձեր վիշտն ու կսկիծը նախկին հանցագործներն օգտագործում են իշխանությունը զավթելու համար ու ձեզանից ոմանք նպաստում են դրան։

Դուք մի քանի հոգի եք ու չեք արտահայտում բոլոր հարազատների կարծիքը։

Թոթափեք ձեզ, ձեր անձեռնմխելիության բարդույթից»։

Մեկնաբանել