Գլխավոր Ահազանգ Շատ խեղճ էին․Արմեն Մարտիրոսյան

Շատ խեղճ էին․Արմեն Մարտիրոսյան

0

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյան իր ֆեյսբուքյան էջուրմ անդրադարձել է երեկ իր հետ տեղի ունեցած միջադեպին.

Երեկ երեկոյան 21:00-ին հանդիպման էի գնում։ Լեոյի փողոցում ցույց էր։ Ամբոխից ինձ տեսնելուն պես սկսեցին հայհոյել ու շշեր շպրտել իմ կողմ։ Քանի դեռ կանգնած նայում էի նրանց, ոչ ոք չէր համարձակվում իմ կողմ գալ։

Դիմեցի ոստիկաններին, որ պաշտպանեն ինձ։

Հրահանգեցին, որ արագ հեռանամ։

Ես ենթարկվեցի ոստիկանների պահանջին և սկսեցի հեռանալ, այդ ժամանակ ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա։

Շատ խեղճ էին:

Ես լավ եմ:

Շնորհակալ եմ զորակցելու համար:

տեսախցիկը ֆիքսել էր վերոհիշյալ միջադեպը․՝

https://youtu.be/S-C4Hzsc4Dg

 

Մեկնաբանել