Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանիում արշալույսները խաղաղ չեն․ երեկ կրկին քաշքշուկ է տեղի ունեցել համայնքի ղեկավարի, նրա կողմնակիցների եւ ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանի միջեւ։ Վերջինս պարբերաբար անդրադառնում է համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի բացթողումներին եւ համայնքային խնդիրներին։ Թեմային անդրադարձել է hraparak.am–ը։
Ղուլունցը, հիշեցնենք, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է։ Միջադեպի պատճառը եղել է այն, որ Զեյնալյանը հանդիպել է նորանշանակ մարզպետ կալավանցի Ռոբերտին եւ ներկայացրել համայնքում տիրող իրավիճակը։
«Մարզպետին ասել եմ, որ թող թոշակառուներից ազատվի, ջահելներին նշանակի, մենք էլ ենք ուզում աշխատենք։ Համայնքային պաշտոններում Ղուլունցը իր քեռուն, մորը եւ այլ ծանոթ-բարեկամների է նշանակել»,- պատմեց Զեյնալյանը:
«Ես, իհարկե, մարզպետի մոտ անուններ չեմ տվել, բայց իր գեղմասվարը՝ Սուրիկը եկավ, թե խի ես ինձնից բողոքել` քաշքշուկ եղավ, սեռական հայհոյանքներ, ներկա էր իր տեղակալ Արմիկը Միրզոյան, ինքը՝ Դավիթ Ղուլունցը»։
Զեյնալյանն ասաց, որ ոստիկանություն չի դիմել, հացադուլ է հայտարարել համայնքապետարանի ծառի տակ՝ համայնքապետի հրաժարականի պահանջով․ «Ինձ ասում է հոգեկան, խնդրում եմ՝ հետաքննություն արեք եւ պարզեք՝ ով է հոգեկանը՝ ե՞ս, թե՞ Ղուլունցը, որը բանակում չծառայելով՝ կանտուզիայի թոշակ է ստանում: Ինչ հիմքով` թող պարզեն, իր թիկունքն իր քեռին է, մտածում է, թե ինքն անպարտելի է»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։




