Գլխավոր ԱԻՆ Առեղծվածային հրդեհի դեպքեր Նոր Խարբերդում

Առեղծվածային հրդեհի դեպքեր Նոր Խարբերդում

0

Ապրիլի 28-ին, առեղծվածային  հրդեհի մի քանի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող Խարբերդի ամառանոցների «2-րդ պալավինկա»  կոչվող հատվածում գտնվող խանութներից  մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 6 և թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատներից  1-ական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդե է բռնկվել միաժամանակ Խարբերդի ամառանոցներ  5-րդ և 16-րդ փողոցներում  և  5-րդ  փողոցի 105/1 հասցեում գտնվող խանութում: Հրդեհները  մարվել ու  մեկուսացվել են քաղաքացիների և հրշեջների օգնությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  նշված 3 խանութները պատկանում են  «Անահիտ Դանիելյան» ԱՁ-ին: Հրդեհի հետևանքով այրվել են ծխախոտի վահանակներ, օդորակիչներ, էլեկտրական լարեր, համակարգիչ և այլ իրեր: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է, թե ինչ հանգամանքներում է  միանգամից հրդեհ բռնկվել 3 խանութներում, որոնք պատկանում են մեկ հոգու:

Մեկնաբանել