Գլխավոր Հասարակություն Համապետական շաբաթօրյակի նախօրեին՝ Սյունիքի մարզպետարանում

Համապետական շաբաթօրյակի նախօրեին՝ Սյունիքի մարզպետարանում

0

Ապրիլի 30-ին անցկացվող համապետական շաբաթօրյակից առաջ մարզպետարանում խորհրդակցություն է կայացել․ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը եւ մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը մարզի համայնքների ղեկավարների ու համայնքների ղեկավարների տեղակալների հետ քննարկել են շաբաթօրյակի հետ կապված աշխատանքային ու կազմակերպական հարցեր։ Այս մասին Marzer.am-ը  տեղեկանում է Սյունիքի մարզպետարանի կայք–էջից։

Հստակեցվել են յուրաքանչյուր համայնքի պատասխանատվության ներքո գտնվող տարածքները,  գործողությունների ծրագիրը, աղբի տեղափոխման, աշխատանքային գործիքների, անհրաժեշտ տեխնիկայի, խնդրահարույց աղբատեղիների  հետ կապված հարցեր։

Համայնքների ներկայացուցիչները առաջարկներ են արել՝ առավել արդյունավետ աշխատանքի ու տվյալ օրը  պետական եւ մասնավոր կազմակերպությունների հետ փոխգործակցության վերաբերյալ։

 

Մեկնաբանել