Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական խոսքը Աշխատանքի օրվա կապակցությամբ․
«Սիրելի հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Ավանդաբար նշվող այս տոնը կոչված է փառաբանելու եւ մեծարելու աշխատավորին, նրա արարումն ու աշխատանքը:
Թե մեր երկրի ներսում, թե դրա սահմաններից դուրս հայ աշխատավորը մշտապես աչքի է ընկել իր ստեղծագործ մտքով եւ արարող ձեռքով։ Այսօր մենք մեր բոլոր ջանքերը պետք է ներդնենք մեր համայնքում արժանապատիվ աշխատանքի, արժանապատիվ վաստակի հնարավորությունները մեծացնելու եւ մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու համար։
Սիրելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ շնորհավորելով ձեզ մայիսմեկյան տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղ ու ստեղծագործ աշխատանք՝ հանուն ձեր ընտանիքների բարեկեցության եւ մեր երկրի ու մեր համայնքի զարգացման։
Հարգանքով` համայնքի ձեր ղեկավար` Մանվել Փարամազյան»։




