Hraparak.am-ը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած ընդդիմության մեծ հանրահավաքը շարունակվում է։ Քիչ առաջ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հորդորով հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը։
Նշենք, որ հանրահավաքին մասնակցում են նաեւ զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները։




