Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լարում ու ճգնաժամ չի տեսնում։
«Այն ուժերը, որ ընտրությունների ժամանակ պարտվեցին, հիմա փորձում են նույն դերակատարներով, նույն ասելիքով ու նույն ագրեսիայով ալիք բարձրացնել, իրենք իրենց ոգեւորում են, որ ամեն ինչ լավ է ստացվում: Ակնհայտ է՝ մեր քաղաքացիներն իրենց ընտրությունն արել են», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։
Դիտարկմանը, թե ոստիկանությունը «բոքսում է» ցուցարարներին, ԱԺ նախագահը կոչ արեց լեքսիկոնից հանել «ոստիկանությունը բոքսում է» արտահայտությունը։
«Մի կոնկրետ դեպք ընդհանրացնելն ու հոգնակի թվով ներկայացնելը պատիվ չի բերում», – ասաց նա։
Ալեն Սիմոնյանը ոստիկանության գործողությունները համաչափ է գնահատում, շնորհակալություն հայտնում, որ պահպանում են մյուս քաղաքացիների իրավունքները ու թույլ չեն տալիս «փոքր միջոցառումները» խանգարեն մյուս քաղաքացիներին։




