Գլխավոր Ահազանգ Երևան -Սևան ավտոճանապարհը բացվել է.Ոստիկանություն

Երևան -Սևան ավտոճանապարհը բացվել է.Ոստիկանություն

0

Այս պահին Երևան -Սևան ավտոճանապարհին երթևեկությունը վերականգնված է։

Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից

«Ակցիայի մասնակիցներից 8 անձ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանություն»,–հայտնեցին ոստիկանությունից։

Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի դուրս ելած քաղաքացիները երկկողմանի փակել են Սևան-Երևան մայրուղին։

 

Մեկնաբանել