Գլխավոր Հասարակություն «Անսպառ եռանդ ու աշխատասիրություն՝ ի նպաստ Սյունիքի ու Հայաստանի»․ շնորհավորանքներ Գարիկ Ղազարյանին

«Անսպառ եռանդ ու աշխատասիրություն՝ ի նպաստ Սյունիքի ու Հայաստանի»․ շնորհավորանքներ Գարիկ Ղազարյանին

0

Մայիսի 4-ը, Marzer.am լրատվական կայքի լավ բարեկամ ու ընկեր՝ քաջարանցի գործարար Գարիկ Ղազարյանի ծննդյան օրն է։ Մեր խմբագրակազմը շնորհավորում է հոբելյարին՝ մաղթելով առողջություն, անսպառ եռանդ ու աշխատասիրություն՝ ի նպաստ Սյունիքի ու Հայաստանի։

Գործարարի ծննդյան տարեդարձի առիթով շնորհավորել է «Աժդանակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ ««ԱԺԴԱՆԱԿ» ՍՊ ընկերության ողջ անձնակազմը շնորհավորում է Գարիկ Լյովայի Ղազարյանին` ծննդյան 38-րդ տարեդարձի առթիվ եւ մաղթում առողջություն, ընտանեկան երջանկություն եւ բեղմնավոր աշխատանք»,-կարդում ենք ընկերության ֆեյսբուքյան էջում։

«Այսօր ԵԿՄ Քաջարանի տարածքային բաժանմունքի խորհրդի անդամ Գարիկ Ղազարյանի ծննդյան օրն է: ԵԿՄ Քաջարանի ՏԲ ողջ անձնակազմը՝ ի դեմս Դավիթ Գալստյանի,շնորհավորում է նրան, մաղթում առողջություն, հաջողություն,բեղմնավոր գործունեություն՝ հանուն մեր երկրի եւ հայ ժողովրդի պայծառ ապագայի»,-կարդում ենք Եկրապահ կամավորականների միության Քաջարանի տարածքային  բաժանմունքի ֆեյսբուքյան էջում։

«ՈՄԱ Կապան» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը (նախագահ Ալեն Պողոսյան) եւս շնորհավորում է  միանում է հոբելյարին ուղղված  բոլոր բարեմաղթանքներին՝ ցանկանում է, որ Գարիկ Ղազարյանը միշտ սատար կանգնի իր աջակցության կարիքը զգացող կառույցներին։

«Սրտանց ասում եմ շնորհավոր` լավ ղեկավարին, ուշադիր ընկերոջը, բոլորի հոգսերով ապրող եղբորը, արժանապատիվ զավակին, հոգատար ծնողին։ Ցանկանում եմ ընտանեկան մեծ երջանկություն` քո զավակների, ծնողների եւ տիկնոջդ հետ միասին։ Ուժ, եռանդ եւ մեծ առողջություն եմ մաղթում քեզ, եղբայր ջան»,-այսպես է Գարիկ Ղազարյանին շնորհավորել Քաջարան համայնքի ղեկավարի խոսնակ Դավիթ Համբարձումյանը։

Լուսանկարները՝ Գարիկ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանել