Գլխավոր Ահազանգ Ադրբեջանցիները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ․կա վիրավոր

Ադրբեջանցիները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ․կա վիրավոր

0

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաեւ Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին պաշտպանության նախարարությունից, պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

Մեկնաբանել