Գլխավոր Արտակարգ Կապանում անցկացվում է խոնարհումի և հարգանքի լուռ երթ

Կապանում անցկացվում է խոնարհումի և հարգանքի լուռ երթ

0

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը Կապանում արդեն երկրորդ տարին է անցկացվում է խոնարհումի և հարգանքի լուռ երթով: Համայնքային և մարզային իշխանության ներկայացուցիչները, ավագանու անդամները, բազմաթիվ կապանցիներ՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորությամբ ծաղիկներ դրեցին Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանին: Այնուհետև Բաղաբուրջի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված մեր հայրենակիցների հիշատակին՝ թարմ ծաղիկներ խոնարհելով 1941-1945թթ. զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին նաև հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին և սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև։

Մեկնաբանել