Գլխավոր Ահազանգ Հարուցվել է քրգործ․սպառնում է 4-ից 7 տարի ազատազրկում

Հարուցվել է քրգործ․սպառնում է 4-ից 7 տարի ազատազրկում

0

Համացանցում տեսանյութ է տարածվել, ուր երևում է թե  Գյումրիում ինչպես են «Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակիցները ծեծել տարեց մարդկանց:  Civic.am-ի հետ զրույցում  ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ասաց.
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օրենսգրքի 258֊րդ հոդվածի 4֊րդ մասի հատկանիշներով։ Կատարվում են ակտիվ գործողություններ, միջադեպի բոլոր մասնակիցներին նույնականացնելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու համար»։

Նշենք, որ Քր.օրենսգրքի սույն հոդվածով սպառնում է 4-ից 7 տարի ազատազրկում:

Մեկնաբանել