Գլխավոր Ահազանգ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

0

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Երևանում մայիսի 16-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։
Մայիսի  18-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև  անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:
Մայիսի 17-ին,19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում մայիսի 16-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Մայիսի  17-21-ի  կեսօրից հետո  առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:   Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևանում՝

ՀՀ տարածքում՝

Մեկնաբանել