Գլխավոր Ահազանգ Իրանա–ադրբեջանական սահմանին՝ ադրբեջանցի է սպանվել

Իրանա–ադրբեջանական սահմանին՝ ադրբեջանցի է սպանվել

0

Միջադեպ է արձանագրվել Իրանի եւ Ադրբեջանի սահմանագծում, որի ժամանակ մեկ ադրբեջանցի է սպանվել։

Այս մասին գրում է Hraparak.am–ը՝ նշելով, որ  տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց երկրի պետական սահմանապահ ծառայությանը։

Նշվում է, որ Ադրբեջանի քաղաքացին փորձել է ապօրինի հատել Իրանի հետ պետական սահմանը, որի ժամանակ էլ Իրանի սահմանապահները սպանել են նրան։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 16-ին, իսկ մարմինը փոխանցվել է երեկ։ Ադրբեջանը հայտարարել է, թե դիմել են իրանական կողմին՝ միջադեպի վերաբերյալ քննություն իրականացնելու ու արդյունքների մասին տեղեկացնելու համար։

Մեկնաբանել