Գլխավոր Արտակարգ Ավելի քան 272 միլիոն 500 հազար դրամ՝․ Լոռու մարզի հանրակրթական 6 հաստատությունների...

Ավելի քան 272 միլիոն 500 հազար դրամ՝․ Լոռու մարզի հանրակրթական 6 հաստատությունների մարզադահլիճների կառուցման և վերանորոգման համար

0

ՀՀ կառավարության որոշմամբ ավելի քան 272 միլիոն 500 հազար դրամ կտրամադրվի Լոռու մարզի հանրակրթական ուսումնական 6 հաստատությունների մարզադահլիճների կառուցման և վերանորոգման համար:

Առողջ ապրելակերպի ու սպորտի զարգացման նպատակով շենքային և ուսումանական բարենպաստ պայմաններով կապահովվեն Լոռու մարզի հետևյալ ուսումնական հաստատությունները. մասնավորապես նախատեսվում է մարզադահլիճ կառուցել ՝ Ստեփանավանի թիվ 1 վարժարանի, Վանաձորի թիվ 9,
Վանաձորի թիվ 23, Ագարակ, Վարդաբլուր համայնքների դպրոցների համար:
Նորոգման աշխատանքներ կիրականացվեն Վանաձորի թիվ 27 դպրոցի մարզադահլիճում:

Մեկնաբանել