Գլխավոր Ահազանգ Ռուսաստանն արգելել է Ջո Բայդենի և ԱՄՆ ևս 962 քաղաքացու մուտքը երկիր

Ռուսաստանն արգելել է Ջո Բայդենի և ԱՄՆ ևս 962 քաղաքացու մուտքը երկիր

0

Ռուսաստանը պաշտոնապես արգելել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մուտքը իր տարածք։

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ հրապարակելով պատժամիջոցների ցուցակը, որում ընդհանուր առմամբ ներառված է ԱՄՆ 963 քաղաքացի։

Արգելող ցուցակում ընդգրկվել են ԱՄՆ-ի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին:

Ընդգծվում է, որ նման քայլի ՌԴ ԱԳՆ-ն գնացել է ի պատասխան ԱՄՆ-ի կողմից հակառուսական պատժամիջոցների:

«Ռուսական պատասխան պատժամիջոցները պարտադրված բնույթ են կրում, որոնցով նպատակ կա ստիպել ամերիկյան իշխող վարչակարգին փոխելու իր վարքագիծը՝ ճանաչելով նոր աշխարհաքաղաքական իրողությունները»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:

Մեկնաբանել