Գլխավոր ԺԱՄԱՆՑԸ՝ ՄԱՐԶՈՒՄ «Թանգարանային գիշեր» մասսայական մշակութային միջոցառումներ՝ Վանաձորում

«Թանգարանային գիշեր» մասսայական մշակութային միջոցառումներ՝ Վանաձորում

0

Վանաձորում մայիսի 21-ին մեծ շուքով նշվեց ավանդական «Թանգարանային գիշեր» մասսայական մշակութային միջոցառումը։ Վերջինիս մասնակցում էին մեծ թվով քաղաքացիներ. միջոցառումները վեր էին ածվել իսկական տոնախմբության:
Տոնական տրամադրություն էր տիրում Լոռի-Փամբակի երկրագիտական, Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի, Ստեփան Զորյանի տուն-թանգարաններում: Միջոցառումներին մասնացում էր նաև մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ով թանգարանների աշխատողներին շնորհավորեց և բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղեց իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից:

Մեկնաբանել