Գլխավոր Արտակարգ ԵԱ-Երևան. Արթուր Բազեյանը` առաջին հաղթանակի մասին

ԵԱ-Երևան. Արթուր Բազեյանը` առաջին հաղթանակի մասին

0

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը գերազանց է գնահատում թուրք մարզիկի դեմ տոնած հաղթանակը:

«Լավ տրամադրված էի, քանի որ մրցելու էի թուրք մարզիկի հետ: Մենամարտը լավ ընթացք ունեցավ և մասնագիտորեն էլ այն գերազանց եմ գնահատում»,-«Արմենպրես»-իհաղորդմամբ`լրագրողների հետ զրույցում ասաց Բազեյանը:

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը մեկնարկային մենամարտում` քառորդ եզրափակիչում, մրցեց թուրք բռնցքամարտիկ Բաթուհան Չիտֆչիի հետ: Հայ բռնցքամարտիկըհաղթեց 4:1 հաշվով:

Ավելի վաղ մեկնարկային մենամարտում պարտություն կրելով` պայքարից դուրս էին մնացելԲարեղամ Հարությունյանը (48կգ), Արթուր Հովհաննիսյանը(51կգ), իսկ Հովհաննես Բաչկովը (63,5կգ)հաղթել էր, դուրս եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Մեկնաբանել