Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Մայիսի 28-ը՝ մեր ուժերի հանդեպ ինքնավստահության, ազգային համախմբման դեպքում ուժի ու անպարտելիության...

Մայիսի 28-ը՝ մեր ուժերի հանդեպ ինքնավստահության, ազգային համախմբման դեպքում ուժի ու անպարտելիության ապացույցն է․ Սյունիքի մարզպետ

0

Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը․

«Սիրելի՛ սյունեցիներ

Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 28-ին նշվող Հանրապետության տոնի կապակցությամբ։

Մայիսյան հերոսամարտերի արդյունքում ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետությունը մեզ համար դարձավ պետականություն ունենալու վաղեմի ու բաղձալի երազանքի իրագործումը։

1918-ի մայիսյան պատմական ու շրջադարձային իրողությունը հայ ժողովրդի համար հետագայում դարձավ նաեւ անկախության, Երրորդ հանրապետության ու ինքնիշխանության համար պայքարի հիմնաքարը։

Պարտավոր ենք ապրել այնպես, որ իրավունք ունենանք կոչվելու Մայիսի 28-ը մեզ պարգեւած հերոսների ժառանգը։ Իսկ այդ հերոսների շարքում հավերժ մեծարանքի արժանի ու անօրինակ սխրանքներ գործած սյունեցիներ կան․․․ Շնորհակալ ենք նրանց նաեւ մեր այսօրվա հայրենիքի համար։

Հիշելով, թե պատմական ինչ իրավիճակում է կերտվել Մայիսի 28-ը, պետք է ընդունենք, որ այս տոնը մեր ուժերի հանդեպ ինքնավստահության, ազգային համախմբման դեպքում ուժի ու անպարտելիության ապացույցն է, որից դասեր ունենք քաղելու։

Մաղթում եմ բոլորիս միասնություն, խաղաղություն, բարություն եւ սեր՝ միմյանց ու Հայրենիքի հանդեպ»։

Մեկնաբանել