
Սիրելի հայրենակիցներ,
15 կուսակցություններ զորակցություն են հայտնում հայտարարության մեջ արտացոլված սկզբունքներին և դրանք գնահատում կենսական Հայ ժողովրդի և Հայոց պետականության լինելիության հարցում։
«Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության վերաբերյալ
Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերս,
Հաստատելով, որ.
- գործող իշխանությունների կողմից երկրում որդեգրված հակասահմանադրական ընթացքը փաստացի մենիշխանության է տարել երկիրը,
- խորհրդարանական պետության ներկայացուցչական բարձրագույն մարմնում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, երկրի համար օրհասական այս իրավիճակում, քաղաքական մեծամասնության կողմից մերժվում են ազգային-պետական շահերին առնչվող կարևորագույն քննարկումներն ու որոշումների կայացումը,
- գնալով խորանում են Հայաստանի պետականությանն ու ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքները, անտեսվում են Հայ ժողովրդի կենսական շահերը՝ երկիրը կանգնեցնելով պետականության կազմաքանդման շեմին,կենսական անհրաժեշտություն ենք համարոււմ «Հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության ընդունումը:
Զորակցում ենք հայտարարության մեջ արտացոլված սկզբունքներին և դրանք գնահատում կենսական Հայ ժողովրդի և Հայոց պետականության լինելիության հարցում:
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական միավորումներին ու անհատներին համախմբվել սույն հայտարարության սկզբունքների և Հայ ժողովրդի ազգային պետական շահերն արտացոլող օրակարգերի շուրջ:
/Հայտարարությունը բաց է միանալու համար/։
Հայտարարությանը միացել են հետևյալ կուսակցությունները՝
1.«5165 շարժում» կուսակցություն
2.«Ազատություն» կուսակցություն
3.«Ազգային անվտանգություն» կուսակցություն
4.«Ազգային համաձայնություն» կուսակցություն
5․ԱԻՄ կուսակցություն
6.«Երկիր Ծիրանի» կուսակցություն
7․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
- «Ժառանգություն» կուսակցություն
- «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություն
- «Համերաշխություն» կուսակցություն
- Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
- «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն
- «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն
14․Ռեֆորմիստների կուսակցություն
15․«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն
Իշխան Սաղաթելյան




