Գլխավոր Արտակարգ Կպարզեցվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման գործողության վարչարարությունը

Կպարզեցվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման գործողության վարչարարությունը

0

Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ տրանսպորտային միջոցի պետական գրանցման և (կամ) հաշվառման գործողության վարչարարությունը պարզեցնելու, ինչպես նաև այդ գործողությանը մասնակցող քաղաքացիների և վարչական մարմինների ռեսուրսները տնտեսելու նպատակով:

Ըստ այդմ, հաշվի առնելով, որ մաքսային մարմինները նախքան մաքսային ձևակերպումն իրականացնում են տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների համապատասխանելիության ստուգում, զննում և տվյալների հավաքագրում, իսկ հետագայում այդ նույն գործողությունները իրականացնում է ճանապարհային ոստիկանության հաշվառման ստորաբաժանումը, առաջարկվում է սահմանված կարգավորումներով բացառել պետական կառավարման տարբեր մարմինների կողմից միևնույն գործողության կրկնակի կատարումը:

Մաքսային մարմինները ներմուծված տրանսպորտային միջոցի զննության արդյունքում ստուգման և հավաքագրման ենթակա տվյալները ՀՀ ոստիկանությանը կուղարկեն առցանց եղանակով, որի արդյունքում կպարզեցվի և կկրճատվի վարչարարությունը։

Տրանսպորտային միջոցի զննությամբ հավաքագրվող տվյալների ցանկը և զննության իրականացման պայմանները կսահմանվեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով։

Մեկնաբանել