Գլխավոր Ահազանգ Նիկոլ արի, համարձակություն ունեցիր, մեր հարցերին պատասխան տուր․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլ արի, համարձակություն ունեցիր, մեր հարցերին պատասխան տուր․ Իշխան Սաղաթելյան

0

Պահանջը հետևյալն է՝ դեռ 2 ու կես ժամ կա, որ ԱԺ նիստին գնան ՔՊ-ականները, եկել ենք մեր պահանջի հետևից՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը շրջափակված Կառավարության շենքի դիմաց։

Նա նշեց, որ Նիկոլը, երբ լսել է, որ Կառավարության շենք են գնում քաղաքացիները, փախել է շենքից, բայց ներսում կան մի քանի հարյուր աշխատակիցներ, կառավարության անդամներ․ «Ասում ենք՝ Նիկո՛լ, ուր ես փախել, չգիտենք, արի համարձակություն ունեցիր՝ մեր հարցերին պատասխան տուր»։

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ մինչև 20։00 ԱԺ նիստ հրավիրելու հնարավորություն կա նշելով, որ իրենք եկել են իրենց պահանջի հետևից։

Մեկնաբանել