Վայոց ձորի մարզում այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 10։40-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 127 կմ հատվածոմ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով Կամազ մակնիշի ավտոմեքենան դեռեւս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 11 հոգի, որոնք զինվորներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Կայքի տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վայոց Ձորի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվելու է վարորդի եւ վիրավորների ինքնությունը։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։




