Գլխավոր Ահազանգ Պարբերաբար դարձած երկրաշարժերը Շիրակի մարզի պետական սեփականություն հանդիսացող հուշարձանները վթարավտանգ են դարձրել...

Պարբերաբար դարձած երկրաշարժերը Շիրակի մարզի պետական սեփականություն հանդիսացող հուշարձանները վթարավտանգ են դարձրել Сохранить Համօգտագործել

0

Պատմամշակութային արգելոց թանգարանների և  պատմական միջավայրերի պահպանության ՊՈԱԿ-ի Շիրակի  մարզային ծառայության կողմից իրականացվում են պետական հուշարձաններ հանդիսացող կառույցների մաքրման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Շիրակի մարզում ներկա պահին առկա է պետական սեփականություն հանդիսացող  շուրջ 1300  հուշարձան: Վերջին շրջանում պարբերաբար դարձած երկրաշարժերը դրանցից շատերին վթարավտանգ են դարձրել: Մարզի տարածքում առկա պետական սեփականություն հանդիսացող շուրջ 1300 հուշարձաններից առավել վտանգված են 60 -ը: Շիրակի մարզային ծառայությունը ցանկը ներկայացրել է Պատմամշակութային արգելոց թանգարանների և  պատմական միջավայրերի պահպանության  ծառայության ՊՈԱԿ-ին, որն էլ իր հերթին ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն:

Պատմամշակութային արգելոց թանգարանների և  պատմական միջավայրերի պահպանության ՊՈԱԿ-ի Շիրակի  մարզային ծառայության պետ Վալերի Նազարեթյանն «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց, որ գրանցված վերջին ցնցումները մարզում ամենալուրջ խնդիր առաջացրել են Կրասարի  եռաթռիչք կամուրջի համար: Կամուրջը գտնվում է  Կրասար գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի վտակներից մեկի վրա: Այն կառուցված է սև և կարմիր կոպտատաշ տուֆ քարերով, իսկ թռիչքների եզրագոտիները սրբատաշ են: Այն առաջին հերթին արժեքավոր է որպես XIX դ. եռաթռիչք հորինվածքով ինժեներա-ճարտարապետական կառույց:

«Կամուրջը եզակի կառույց է:1800-ականներին կառուցված կամուրջն իր տեսքով նման է պատմական Կարս քաղաքի կամրջին»,-նշում է պատասխանատուն՝ տեղեկացնելով, որ հաշվի առնելով կառույցի վիճակն՝ իրենք  դիմել են համայնքին և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը  կամուրջի վրա երթևեկությունը դադարեցնելու և կամուրջի պահպանությունն իրականացնելու  համար:

Մեկնաբանել